Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն

Գիտնականները «սինթետիկ մաշկ» են հայտնաբերել

Գիտնականները «սինթետիկ մաշկ» են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները նյութ են ստեղծել, որն արդեն «սինթետիկ մաշկ» անվանումն է ստացել: Այն ընդունակ է արագ վերականգնել քերծվածքներն ու կտրվածքները, նաեւ թույլ է տալիս զգալ հպումները, ինչը բժշկության համար մեծ հեռանկար է:

 

Այդ մաշկի թարմ կտրվածքը  «լավանում է» մի քանի վայրկյանում, ինչը մարդկային մաշկի դեպքում մի քանի օր է տեւում, պատմում են ԱՄՆ-ի Սթենդֆորդի համալսարանի գիտնականները: 

 

Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականները փորձել են սինթեզել նյութ, որը կրկնօրինակում է կենդանի էակների մաշկի հատկությունները` առաձգականությունը, ամրությունը, բարձր զգայականությունը եւ վնասվածքների վերականգնումը: 

 

Գիտնականները պոլիմերի եւ  նիկելի նանոմասնիկների խառնուրդից բարակ շերտ են պատրաստել: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նյութը կարողանում է ինքնուրույն «բուժել» վերքերը՝ գրեթե մի քանի վայրկյան անց, հայտնում է «pravda.ru»-ն:

 

Հայտնագործությունը կարող է հետաքրքրել ոտքերի եւ ձեռքերի պրոթեզներ ստեղծող բժիշկներին եւ այլ գիտնականների: Բացի այդ, այն կարող է կիրառվել որպես բջջային եւ այլ սարքերի սենսոր:

 

Սկզբնաղբյուր. http://news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ